15.07 Նախագիծ

DSC06477

Մասնակիցներ ՝քոլեջիկներ և ծնողներ

Ծրագրում՝ վազք , մարմնամրզություն ,գնդակախաղ, ցատկապարան և ավազախաղ

  1. Շատրվանի շուրջ վազում ենք 3 անգամ

  2. Մարմնամարզություն

3.Կազմում ենք շրջան և գնդակը հերթով փոխանցում ,ըթացքում արագացնում ենք ռիթմը:

  1. Խաղում ենք գործագործ

  2. Ծնող և երեխա 10 անգամ պարան են ցատկում

  3. Խաղում ենք ավազախաղ ՝ աշտարակ ենք պատրաստում

7.Կարդում ենք Թումանյան

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին:

ՔԱՄԻՆ
Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Նպատակն է ՝

Երեխայի մոտ զարգացնել ֆիզիկական տվյալները, կրթական ծրագիրը փոխանցել ընտանիքին:

Թողնել մեկնաբանություն